Կերակրի սոդան՝ որպես մազերի խնամքի միջոց
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Գիտնականները շարունակում են բացահայտել կերակրի սոդայի նոր օգտակար հատկանիշները: Այսուհետ այն կարող եք օգտագործել նաև որպես մազերի որակը լավացնող միջոց: Ընդամենը մի քանի գործածումից հետո արդյուքն ակնհայտ կլինի:
Ձեզնից կպահանջվի ընդամենը կիրառել ստորև ներկայացված խառնուրդը յուրաքանչյուր 2-3 օրը մեկ անգամ:
Եվ այսպես, անհրաժեշտ է սոդան և ջուրը խառնել 1/3 հարաբերակցությամբ: Մինչև ուսերը հասնող մազերի համար հարկավոր է 2-3 ճ/գ կերակրի սոդա և 3 անգամ ավելի ջուր: Փոքր տարայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները և կարող եք տարածել խառնուրդը մազերին՝ կախված դրանց երկարությունից: Այն կարող եք տարածել չոր կամ թաց մազերին: Սկսեք արմատներից: Թողեք խառնուրդը մնա 1-3 րոպե և տաք ջրով լվացեք մազերը:
Ձեր մազերն առավել շքեղ և փայլուն տեսք կունենան այս խառնուրդի շնորհիվ: