VARDA-ն շինհրապարակում պարել է Sade–ի ու Աննա Սեդոկովայի երգերի ներքո
LifestyleՀանրահայտ պարուհի VARDA-ն մասնակցում է նոր ֆոտոշարքի, որը ըստ երեւույթին շուտով կտեսնենք:
Պարուհին իր Instagram–ում ներկայացրել է նկարահանումների տեսագրությունը: Հոլովակներից մեկում աղջիկը պարում է Sade–ի երգի տակ:
«Ինձ համար ամենաարժեքավորը Ազատությունն է: Միայն ես եմ ընտրում, թե ինչ անեմ: եթե Ձեր ազատությունը միայն ձեր մեկնաբանությունների մեջ է դրսեւորվում, ապա դրանից հեշտությամբ կարող եք զրկվել, եթե ձեզ արգելափակեն: Մի կաղապարվեք ձեզ ընդունված մտածողությամբ: Չէ՞ որ այնքան հրաշալի է, երբ ազնիվ ես ինքդ քեզ հետ: Իմ կարծիքով ավելի լավ է ազնիվ կուրտիզանուհին, քան ծախու հրամատարը»- ստորագրել է տեսահոլովակը պարուհին:
Երկրորդ տեսահոլովակում աղջիկը պարում է Աննա Սեդոկովայի երգի ներքո:
«Նկարահանումների ժամանակ յուրաքանչյուրն իր գործով է զբաղված»,- ստորագրել է տեսահոլովակը VARDA–ն: