Որոնք են եղել ամենադիտվող հայկական հեռուստաալիքներն ու հաղորդումները օգոստոս ամսին. հեռուստավարկանիշ
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Ամփոփելով օգոստոս ամիսը ներկայացնում ենք հեռուստալսարանի չափում իրականացնող աշխարհում հեղինակավոր երեք ընկերություններից «Նիլսեն Ադմոսֆեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության «Ադմոսֆեր Արմենիայի» տրամարդրած տվյալները, որտեղ տոկոսային տվյալներով արտացոլված են հայաստանյան ամենադիտված հեռուստաալիքներն ու հաղորդումները։
Գրաֆիկներում ներկայացված են միայն մայրաքաղաքի տվյալները, իսկ մոնիտորինգի առարկան եթեր հեռարձակվող հաղորդումների հիմնական թողարկումներն են։
Եվ այսպես 2016 թվականի օգոստոս ամսվա ամենադիտվող հեռուստաալիքը եղել է «Արմենիա TV»-ն՝ շուկայի 12.50 տոկոս մասնաբաժնով: Երկրորդ տեղում «Շանթ»-ն է, երրորդում՝ «Հ1» հեռուստաալիքը:
»
»

Լրատվական հաղորդումներից ամենադիտվողը հուլիս ամսին եղել է «Ժամը» լրատվականը, որը հեռարձակվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ։ Երկրորդ տեղում «Շանթի» «Հորիզոնն է»՝ 17.21 տոկոսով: Երրորդ ամենադիտվող լրատվական հաղորդումը «ԱTV»-ի «Այսօրն» է:

Հեռուստասերիալների աշխարհում հուլիս ամսին առաջատարը եղել է «Արմենիան»։ «Արմենիայով» հեռարձակվող «Առաջնորդները» հեռուստասերիալը առաջին հորիզոնականում է:

Օգոստոս ամսվա ամենադիտվող սիթքոմները եղել են «Ֆուլ հաուսը» ու «Դոմինոն»:
