Գեղեցկուհի Ռիհաննան՝ իր սեփական հավաքածուի զգեստով Նյու Յորքում
LifestyleՌիհաննան Նյու Յորքում շրջել է իր սեփական հավաքածուի զգեստով:



Ռիրիի Fenty Puma նոր հավաքածուն հայտնվել է քաղաքի բուտիկում, իսկ 28-ամյա հանրահայտ երգչուհին եկել էր Bergdorf Goodman խանութ՝ ներկայացնելու իր հավաքածուն:


Հիշեցնենք, որ Ռիհաննան իր ընթացիկ համերգային շրջագայության ժամանակ հաճախ էր բեմ հրավիրում ռեփեր Դրեյքին: Երգիչները, ինչպես գիտեք, միասին են կատարում Work երգը, եւ ահա այդ բեմական դուետը, ըստ երեւույթին, վերածվել է սիրո: Ռիրին ու Դրեյքը մտերմացել են MTV VMA–ում, երբ ռեփերը հենց իր ելույթի ժամանակ սեր խոստովանեց ապշած Ռիրիին: Հետո, ըստ լուրերի, զույգը լիաթոք զվարճանում էր Մայամիի ակումբներում երեկույթների ժամանակ:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Getty