«Եվրատեսիլ-2017»-ը կարող է անցկացվել Ռուսաստանում՝ Ուկրաինայի փոխարեն. ԶԼՄ-ներ
LifestyleՌուսաստանն ու Ավստրալիան կարող են ստանալ 2017 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպման իրավունք, եթե Ուկրաինայի իշխանությունները մինչև հոկտեմբեր որոշում չընդունեն, թե որ քաղաքը կհյուրընկալի մրցույթը։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Եվրոպական հեռարձակող միությանը։
«Ուկրաինան հաղթել է 2016 թվականի մրցույթում, դա նշանակում է, որ նրանք շահել են նաև այն իրենց երկրում մրցույթն ընդունելու իրավունքը։ Հաղթողի կարգավիճակը նրանցից ոչ ոք չի կարող վերցնել»,- հայտարարել են միությունում՝ նշելով, որ Ուկրաինան պետք է մրցույթի անցկացման մասին որոշում ընդունի հոկտեմբերի սկզբից ոչ ուշ։
Նշվում է, որ միջոցառան համակազմակերպող կդառնա Ավստրալիան, որը «Եվրատեսիլ-2016»-ում երկրորդ տեղն էր զբաղեցրել։ Սակայն Ավստրալիան մրցույթը չի կարող հյուրընկալել, քանի որ համաձայն կանոնների՝ հյուրընկալողը պետք է մտնի եվրոպական տարածաշրջանի մեջ։ 2017 թվականին «Եվրատեսիլի» համակազմակերպող կարող է դառնալ Ռուսաստանը, քանի որ երրորդ տեղն է զբաղեցրել։
Պարբերականի տվյալներով՝ մինչ օրս անհայտ է, թե ուկրաինական որ քաղաքը կհյուրընկալի միջազգային մրցույթը, ինչպես նաև, թե ինչ միջոցներով կկառուցվի անհրաժեշտ ենթակառուցվածքը։