Ինչ արժեն հայտնիների մարմնի մասերը
Lifestyle
Իսկ ահա հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, հասկանալով իր ներդրումը համաշխարհային կինեմատոգրաֆում, որոշեց ապահովագրել իրեն ամբողջությամբ` իր կյանքը գնահատելով 1 մլրդ 200 մլն դոլար: Սփիլբերգը DreamWorks-ի համասեփականատերն է, եւ նրա մահվան դեպքում ընկերությունը մեծ վնասներ կկրի, որոնք կգերազանցեն ապահովագրության գումարը:
Դեւիդ Բեքհեմն իր ոտքերն ապահովագրել է 70 մլն դոլարով: Եթե Բեքհեմը չկարողանա դաշտում գնդակ գլորել նա արժանի փոխհատուցում կստանա:
Իսկ ահա Կրիշտիանո Ռոնալդուի թիմը` Ռեալը, իր խաղացողի ոտքերն ապահովագրել է 100մլն եվրոյով:
Ջուլիա Ռոբերթսի հմայիչ ժպիտն ապահովագրված է 30 մլն դոլարով:
Ջենիֆեր Լոպեսի հետույքը` 27 մլն դոլարով: Հենց այդքան է հայտնի երգչուհին գնահատել իր հինգերորդ կետը:
Ֆորմուլա-1-ի հաղթող ավտոարշավորդ իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն ձեռքի բթամատերն ապահովագրել է 10 մլն եվրոյով:
Թենիսիստուհի Աննա Կուրնիկովան իր դեմքը գնահատել է 10 մլն, իսկ կուրծքն ընդամենը 2 մլն դոլարով:
Բրիտանական էստրադային երգիչ Թոմ Ջոնսը թերեւս կնքել է ամենաանհավանական ապահովագրական պայմանագիրը: Նա 7 մլն դոլարով ապահովագրել է իր կրծքի մազերը:
Կլաուդիա Շիֆերը կարող է հպարտանալ ամենաթանկարժեք դեմքով, որը գնահատվել է 5 մլն դոլար:
Քայլի Մինոուքն իր հետույքն ապահովագրել է 5 մլն դոլարով:
Փոփ թագուհի Մադոննայի կուրծքն ապահովագրված է 2 մլն դոլարով:
Ռոք երգիչ Կիտ Ռիչարդի միջնամատն ապահովագրված է 1.6 մլն դոլարով:
Ռիհաննան որոշել է ապահովագրել ոտքերը: Նրա ոտքերը գնահատվել են 1 մլն դոլար:
Kiss ռոք խմբի հիմնադիրներից Ջին Սիմոնսն իր լեզուն ապահովագրել է 1 մլն դոլարով: