Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը լիաթոք զվարճացել են Harper's Bazaar-ի հավաքույթում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Դե դիմացի՛ր, Նյու Յորք: Հիմա Քարդաշյան ընտանիքը գրեթե ողջ կազմով այստեղ է հավաքվել: Մոնտե Կառլոյից Նյու Յորք են ժամանել նաեւ Քորթնի Քարդաշյանն ու Քրիս Ջենները: Նյու Յորքի Նորաձեւության շաբաթը կարելի է հանգիստ վերանվանել Նյու Յորքում Քարդաշյան-Ջեններ գերդաստանի շաբաթ:

Եթե առավոտյան Քիմն իր երկրպագուներին հրճվանք պարգեւեց՝ հայտնվելով առանց կրծկալի, ապա երեկոյան հայուհին արդեն զվարճանում էր The Plaza Hotel հյուրանոցում կազմակերպված Harper's Bazaar-ի հավաքույթում:

Այն կազմակերպել էր Կարին Ռոյթֆելդը, իսկ Քանյե Ուեսթը հրավիրյալ աստղ էր:

Քիմը հայտնվել է Givenchy-ի հագուստով:

Քանյեն ոգեւորել է հավաքվածներին:


Քանյեն եւ Քրիս Ջենները

Քանյեն եւ Կարին Ռոյթֆելդը


Քենդալն ու Քիմը

Քիմ, Կարին եւ Քանյե

Քիմը լուսանկարում է Քանյեին

Քանյեն մեկ ժամ ելույթ է ունեցել՝ ուրախացնելով հավաքվածներին։