Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


7 խորհուրդ՝ ինչպես կազմակերպել երեխայի տարեդարձը տնային պայմաններում

BlogNews.am -ը գրում է.

Համաձայնեք ՝ չկա մի ծնող, որը չցանկանա  իր երեխայի ծննդյան տարեդարձն իսկական տոնի վերածել: Ներկա պայմաններում, հատկապես մայրաքաղաքի բնակիչների համար այս հարցը, թվում է, ոչ մի խնդիր պիտի չստեղծի ՝ սրճարանների բազմազանություն, ծառայությունների շռայլ ընտրացանկ, շոու-ծրագրի անսահմանափակ տարբերակներ: Բայց եկեք չմոռանանք ամենակարևորի մասին ՝ գումարը, որը մի քանի անգամ ավելին կկազմի, քան եթե միջոցառումը տանը կազմակերպեք: BlogNews-ն այսօր ձեր ուշադրությանը կներկայացնի մի հրաշալի պլան-ծրագիր, որով առաջնորդվելով դուք կկարողանաք փոքր գումարներով իսկական մեծ տոն ստեղծել ձեր փոքրիկի համար հենց ձեր իսկ տանը: Եվ այսպես, տոնական օրվան պատրաստվելու համար մեզ անհրաժեշտ է կոորդինացնել օրվա պլանը.

 

Ամենակարևոր կետը ՝ միջոցառման մեկնարկի հստակ ժամը: Միջոցառումը տանն է լինելու, իսկ նշանակված ժամից շուտ եկած հյուրերը կշեղեն ձեր ուշադրությունն ու դրանով իսկ կխանգարեն : Կոնկրետ նշված ժամը կօգնի ձեզ խուսափել կողմնակի հոգսերից ու կենտրոնանալ հյուասիրության պատրաստության վրա:

Տոնական տորթը ՝ օրվա գլխավոր բաղադրիչը: Այն կարող եք պատվիրել և այդպիսով կազատվեք գլխացավանքից, իսկ եթե այնուամենայնիվ  որոշել եք տանը պատրաստել, ուրեմն արեք դա միջոցառմանը նախորդող օրը: Երբեք, ոչ մի պարագայում հանկարծ չնախաձեռնեք այդ գործը հենց հանդիսության օրը: Նախ ՝ ստիպված եք լինելու երկար ժամանակ ծախսել ու չեք հասցնի մնացած գործերը, և երկրորդ ՝ կհոգնեք:

Մենյուն : Այն նախապես կարող եք համաձայնեցնել երեխայի հետ: Սովորաբար նման առիթների ժամանակ երեխաները սիրում են պիցցա, կորտոֆիլ- ֆրի և փայտիկների վրա արված  խորոված /կրակի վրա կամ  ջեռոցում տապակած, բայց հիշեք, խորովածը տապակելուց հետո ենք միայն տեղավորում փայտիկների վրա, այլապես բարակ փայտիկները կրակի վրա արագ կվառվեն/: Այս ամենի համար անհրաժեշտ սննդամթերքը գնեք մեկ օր առաջ, իսկ հանդիսության օրը միջոցառումի մեկնարկից 1 ժամ առաջ սկսեք պատրաստությունը: Հստակ որոշեք ՝ որն է լինելու առաջին ուտեստը և միայն դա պատրաստեք նախապես ՝ մինչև հյուրերի գալը: Մնացածն արդեն ընթացքում: Երեխաները սիրում են դադարներով սնվել ՝ ընդմիջելով ուտելու պրոցեսը խաղերով, երգ ու պարով: Ընթացքում պատրաստված պիցցան ու ֆրին, կամ ֆրին ու խորովածը նախ տաք ու թարմ կլինեն մատուցելու համար, և հետո այդպես դուք հանգիստ  կհասցնեք  բոլոր գործերը: Բազմազանության համար պատրաստեք մի քանի տեսակի աղցաններ: Հիշեք ՝ երեխաների համար կարևոր է ոչ թե աղցանի բաղադրությունը, այլ մատուցման տեսքը: Մրգեղենի մատուցման հարցում ևս գործում է  այս օրենքը:

Ըմպելիքներ: Գազավորված ըմպելիքների փոխարեն նախընտրեք կոմպոտներ: Նախ ՝ այդպես դուք շատ ավելի կտնտեսեք գումարի մեջ, և երկրորդ ՝ տնային պայմաններում թարմ ու համեղ մրգերից պատրաստված կոմպոտը միանշանակ առողջարար է:

 
Տան զարդարում, տոնական սպասք: միջոցառման գեղարվեստական մասը՝ տան զարդարումը անում ենք նախաօրյակին: Ցանկալի է դա անել այն ժամանակ, երբ երեխան քնած է: Նախ ՝ չի խանգարի, և երկրորդ՝ իր ծննդյան օրվա առավոտը կդիմավորի շատ ուրախ ու երջանիկ ՝ չէ՞ որ տոնական ձևավորված տան տեսքը նրա համար անակնկալ կլինի: Առաստաղը ձևավորելու համար ամենևին էլ պարտադիր չէ հատը 500-700 դրամով գնել հելիումի գազով լիցքավորված փուչիկներ: Գնեք  սովորական փուչիկ /50-70 դրամ/,  երկու կողմից կպչուն ժաապավեն /двухсторонний скотч/, և մի քանի մետր գունավոր ժապավեն: Փչեք փուչիկները, վերջնամասում կապեք գունավոր տոնական ժապավենը, իսկ գագաթնային մասում կպցեք երկկողմ կպչուն ժապավենը և կպցրեք առաստաղին: Պատերի ձևավորման համար կարող եք կպցնել երեխայի անունով տառեր,  «Ծնունդդ շնորհավոր» գրություն, և նույնիսկ երեխայի ապլիկացիայի աշխատանքները և նկարած նկարները: Մի անկյունում կարելի է երեխայի լուսանկարներով պաստառ հավաքել, որտեղ հյուրերը կտեսնեն նրա վաղ մանկության նկարները: Պաստառը պատրաստելու դեպքում ձեր հյուրերի ուրախ տրամադրությունը առաջին րոպեից կարող եք ապահովված համարել: Սակայն մի նկատառում ՝ պաստառը ևս պետք է պատրաստել նախապես, անգամ մեկ շաբաթ առաջ, որպեսզի հետո նրա վրա ժամանակ չծախսեք:

Երեխաները սիրում են, երբ իրենց զբաղեցնում են: Իսկ քանի որ միջոցառումը տանն է, ձեր զբաղվածությունը թույլ չի տա անընդհատ երեխաների կողքին լինել: Այս հանգամանքը հաշվի առնելով ՝ առաջարկում ենք հրավիրել ծաղրածու կամ մուլտհերոս: Երևանում նման ծառայությունների գները տատանվում են 5000-7000 դրամի սահմաններում: Հրավիրված հերոսի հետ երեխաները իսկապես անմոռանալի ժամանց կունենան: Երգ, պար, մրցույթներ, տորթի հանդիսավոր պահը ՝ այս ամենի մասին  կհոգա հրավիրված հերոսը, իսկ նրա հեռանալուց հետո նախապես ընտրված երգացանկը կօգնի ինքնուրույն կազմակերպել երեխաների ուրախ ժամանցը: Մրցույթները ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող եք նախապես փոքրիկ հուշանվերներ պատրաստել կամ գնել և նվիրել հաղթողներին:

Տոնական օրվա ավարտին երբեք մի նախաձեռնեք նվերները բացելու գործը: Երեխաները շատ անմիջական, պարզ ու միամիտ են, և եթե ձեր փոքրիկը հանկարծ նվերների մեջ մի բան չհավանի, վստահ եղեք, որ նա այդ մասին անպայման  բարձրաձայնի: Այդ իսկ պատճառով, եթե չեք ուզում, որ ձեր հյուրերը ձեր տնից նեղսրտած հեռանան ՝ նվերները բացեք հանդիսությունից հետո, ուշ երեկոյան:

 Ահա այսպես ՝ շատ քիչ գումարով  և հեշտ, կազմակերպված ու անկեղծ սրտով կարելի է տնային պայմաններում իսկական տոն կազմակերպել երեխայի համար: Եվ միշտ հիշեք ամենակարևորը ՝ երեխաները շատ զգայուն են և  չեն կարող չգնահատել այն, ինչը արվում է  նվիրումով ու անսահման հոգատարությամբ:

պատրաստեց՝ Արմինե Հայրապետյանը

 

«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներ