Սրանք իրական, «լուսավոր ափեր» են Ճապոնիայում, որոնք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ
LifestyleԲնության այս հետաքրքիր պատերները կարելի է տեսնել Ճապոնիայի ափերին: Այս բնական երևույթը կոչվում է «բիոլյումինեսենս»: Սրա պատճառը ծովային լուսատտիկներն են, որոնց Ծագող արևի երկրում անվանում են «ումիբոտարու»:

Այս կախարդական լուսավորությունը կարող եք ականատես լինել մայիսից մինչև հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում՝ ջրի մակերեսին, որտեղ որ բնակվում են լուսատտիկները:

Այս լուսանկարներն արվել են Օկայամա քաղաքը ողողող ծովերի ափերին: Այսպիսի հրաշալի նախագիծն իրականացնելու համար լուսանկարիչները շատ լուսատտիկներ են հավաքել, դրել ափերի քարերի վրա: Գործն ավարտելուց հետո նրանք լուսատտիկներին նորից հետ ծով են բաց թողնել և ոչ մի «կենդանի արարած» նախագծի ընթացքում չի տուժել:


Այս կենդանի լուսավորության պատմությունը լիարժեք բացահայտված չէ և լի է հանելուկներով: Սակայն այս զարմանալի հրաշքը մնում է բնության ամենախորհրդավոր և գեղեցիկ երևույթներից մեկը:

