Օրական 1 բաժակ կոճապղպեղի թեյը կարող է հրաշքներ գործել
LifestyleԿոճապղպեղն ունի զարմանալի առողջարար հատկություններ, որոնք թեյ պատրաստելու դեպքում առավել արդյունավետ են լինում։
Կոճապղպեղն ունի հզոր հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային հատկություններ։ Այն հանդես է գալիս նաև որպես հակաբորբոքային միջոց և խթանում է իմունային համակարգը։
Կոճապղպեղի առողջարար հատկությունները՝
• Բարելավում է ուղեղի աշխատանքն ու հիշողությունը
• Բարելավում է արյան շրջանառությունը
• Օգնում է մարսողությանը
• Պայքարում է արյան բարձր ճնշման դեմ
• Հակաբորբոքային միջոց է
• Հանգստացնում է մկաններն ու հոդացավերը
• Առողջարար է սրտի համար
• Հեռացնում է ատամնափառը
• Իջեցնում է խոլեստերինը
• Անցկացնում է սրտխառնոցը
• Անցկացնում է փորլուծությունն ու կծկումները
• Պայքարում է քաղցկեղի դեմ։
Կոճապղպեղով թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
• 1 բաժակ ջուր
• Կոճապղպեղի 1 արմատ կամ 5 շերտ կտրատած կոճապղպեղ
• Օրգանական մեղր։
Թեյնիկով ջուրը եռացնել, ավելացնել կոճապղպեղն ու թույլ կրակի վրա շարունակել եռացնել ևս 10 րոպե։ Կրակից վերցնել, թողնել մի փոքր գոլանա, ավելացնել մեղրն ու վայելել այս հրաշք թեյը։
Օրական 1 բաժակ կոճապղպեղի թեյը կարող է հրաշքներ գործել։