Սիրուշոյի արխիվային լուսանկարները եւ հանդիպումը Ձախ Հարութի հետ
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Սիրված ու ճանաչված երգիչ Հարություն Փամբուկչյանը, կամ ինչպես հայերս կոչում ենք նրան՝ Ձախ Հարութը, այս օրերին Հայաստանում է։ Թե ինչու է արտիստը վերադարձել հայրենիք, դեռ հայտնի չէ, բայց արդեն հասցրել է հանդիպել երգչուհի Սիրուշոյի հետ։
Հավանաբար տաղանդավոր երաժիշտն ու գեղեցկուհի Սիրուշոն վերհիշել են իրենց համագործակցությունը «Տարիներ» երգի ձայնագրման եւ տեսահոլովակի նկարահանման ժամանակ։
Ի դեպ, ավելի վաղ Սիրուշոն կրկին ընկել էր հիշողությունների գիրկը՝ հրապարակելով արխիվային լուսանկարներ երկրորդ հղիությունից։