Շորժայում շրջված գնացքը ոսկի պարունակող հումք էր տեղափոխում. վթարի հետևանքները վերացվում են
Հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի բնականոն հունով աշխատել և ինչ էր տեղափոխում գնացքը` լրատվության բաժնի աշխատակիցը պատասխանեց. «Այժմ հնարավոր չէ ասել, թե երբ կվերականգնվի աշխատանքը, իսկ վագոնները տեղափոխում էին ոսկի պարունակող հումք, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում»:
Հիշեցնենք, որ Վարդենիսից Շորժա ուղևորվող բեռնատարը գնացքի Շորժայի կայարանի մերձակայքում վթարի էր ենթարկվել: Վթարի հետևանքով գնացքի վագոններից 3-ը դուրս են եկել ռելսերից, 8 վագոններ շրջվել են: