Շորժայում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքներն այժմ վերացվում են: Վթարի վայրում աշխատում է հատուկ հանձնաժողովը, որը կպարզի վթարի պատճառը: Այս մասին ORER.am-ին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղու» լրատվական ծառայությունից: Հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի բնականոն հունով աշխատել և ինչ էր տեղափոխում գնացքը` լրատվության բաժնի աշխատակիցը պատասխանեց. «Այժմ հնարավոր չէ ասել, թե երբ կվերականգնվի աշխատանքը, իսկ վագոնները տեղափոխում էին ոսկի պարունակող հումք, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում»:
Հիշեցնենք, որ Վարդենիսից Շորժա ուղևորվող բեռնատարը գնացքի Շորժայի կայարանի մերձակայքում վթարի էր ենթարկվել: Վթարի հետևանքով գնացքի վագոններից 3-ը դուրս են եկել ռելսերից, 8 վագոններ շրջվել են: