Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի երկրոդ փուլը կիրականացվի այսօր
LifestyleԱպրիլի 26-ին Երևանում Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի երկրոդ փուլը կիրականացվի այսօր՝ սեպտեմբերի 15-ին, նույն ձևաչափով: Նման հայտարարություն է տարածել «Ֆորպոստարտ» ընկերությունը:
«Տոմսերի վերադարձի հաջորդ փուլերի ժամկետների մասին Էրոս Ռամազոտտի համերգի տոմսեր ձեռք բերած քաղաքացիներին կտեղեկացնենք վերջիններիս էլէկտրոնային հասցեներին գրություն ուղարկելու միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ընկերությունից մանրամասնում են. «Առաջնորդվելով սպառողներին հնարավորինս քիչ անհարամարություն պատճառելու սկզբունքով, տոմսերի վերադարձն իրականացվում է հատուկ կազմված ժամանակացույցով, ըստորի յուրաքանչյուր քաղաքացու համար նշանակվում են հատուկ ժամեր, որի մասին քաղաքացին տեղեկանում է իր էլեկտրոնային փոստին ստացված գրությունից: Արդյունքում հերթեր չեն գոյանում և մարդիկ նշանակված ժամին, առանց քաշքշուկի վերադարձնում են իրենց տոմսերը և հետ ստանում գումարը:
Մեկ անգամ ևս ուզում է շեշտել, որ տոմսի վերադարձը հնարավոր է իրականացնել, եթե քաղաքացին մեր էլեկտրոնային փստին ուղարկել է դիմում և ստացել պատասխան, որտեղ նշված է իր համար նշանակված օրը և ժամը: Դիմումները պետք է ուղարկելEros-ramazzotti@mail.ru հասցեին, իսկ ամբողջ տեղեկատվությանը կարողեք հետևել forpostart.ru հղմամբ»: