Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Ինչո՞ւ է Սոս Ջանիբեկյանը մեկնում ԱՄՆ և որքա՞ն ժամանակով

BlogNews.am-ը գրում է.

Հոկտեմբերին ԱՄՆ-ում կկայանա ռեժիսոր Վահիկ Փիրհամզեի «Նայիր աչքերիս մեջ» ներկայացման պրեմիերան, որում խաղում են Վահիկը, իր կինը՝ Անահիտ Ավանեսյանը, և Հայաստանից հրավիրված դերասաններ Սոս Ջանիբեկյանն ու Լուիզա Ներսիսյանը։BlogNews-ը Սոսի հետ խոսել է ներկայացման և առաջին անգամ ԱՄՆ մեկնելու մասին։

«Հերոսս հայ տղա է, ով մեկնել է իր ամերիկյան երազանքի հետևից և անօրինական բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Նա աշխատում է մի ընտանիքում, որտեղ էլ ընթանում են գործողությունները։ Ներկայացման հիմքում ընտանեկան դրամա է»,- ասաց Սոսն ու հավելեց, որ փլուզման եզրին կանգնած ընտանիքի վերաարժևորման հարցում լուրջ դերակատարում են ունենում այդ ընտանիքում հայտնված օտար մարդիկ՝ իր և Լուիզա Ներսիսյանի կերպարները։ Թե ինչ է լինում, երբ տարբեր կենցաղների և մենթալիտետի տեր հայեր հավաքվում են մի հարկի տակ, ամերիկաբնակ հայերը կիմանան հոկտեմբերի 7-ին և 9-ին։

Սոսը միշտ խոստովանել է, որ թատրոնում խաղալու հետ կապված մի շարք մտավախություններ ունի, քանի որ թատրոնում փորձը մեծ չէ։ Այս անգամ էլ նա նշեց, որ շատ անհանգիստ է։ «Սարսուռ կա մեջս։ Շատ մեծ պատասխանատվություն է։ Շատ եմ պայքարում, որպեսզի երբ բեմ դուրս գամ, ոտքերս կայուն զգամ և անհանգստությունից չսկսեմ դողալ։ Ժամանակը քիչ է, սակայն ամենօրյա աշխատանքներ ենք տանում, որ ներկայացումը հնարավորինս լավը լինի։ Կարծում եմ՝ կհաջողվի, որովհետև շատ եմ վստահում թե՛ խաղընկերներիս, ովքեր մեծ փորձ ունեն թատրոնում, թե՛  Վահիկին, ով ռեժիսորն է»,- ասաց դերասանն ու հավելեց, որ ինքն ու գործընկերները  մարդկային առումով էլ են իրար լավ հասկանում, իսկ դա գործի կեսն է։

Սոսի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ վստահում է ռեժիսորին, ինչը շատ է հեշտացնում աշխատանքը։ «Հումորը, դրությունները, սցենարային ու կերպարային կառուցվածքն ինձ համար կարող են խորթ լինել, որովհետև ամերիկաբնակների ճաշակը, մոտեցումն ու հումորը տարբերվում է հայաստանաբնակներից, բայց ես միանշանակ վստահում եմ Վահիկին, ով շատ մեծ փորձ ունի։ Ակնկալիքներ առանձնապես չունեմ, որովհետև չգիտեմ՝ ուր եմ գնում։ Ամերիկահայերին, պարսկահայերին ծանոթ եմ այնքանով, որ Ֆեյսբուքով հաճախ գրում են, գիտեմ, որ նրանց շրջանում շատ հետևողներ ունեմ, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ուզում եմ իրենց այնպես ներկայանալ, ինչպես իրենք կուզեին ինձ տեսնել, և հանկարծ չհիասթափեցնեմ»,- նշեց դերասանը, ով ԱՄՆ-ում լինելու է մոտ 20 օր։

Սոսն առաջին անգամ է լինելու ԱՄՆ-ում, սակայն, հանուն լավ արդյունքի, պատրաստ է տրամադրելու նաև հանգստի համար նախատեսված ժամանակը։ «Ինձ համար գործը  միշտ առաջնային է եղել։ Եթե գործը պահանջի այնքան ժամանակ, որ ես նույնիսկ Ամերիկայի որևէ փողոց չտեսնեմ, չգնամ Դիսնեյ Լենդ, Վեգաս, չեմ տխրի, որովհետև գիտեմ, որ պատճառը շատ արժեքավոր է․ ամբողջ ժամանակս նվիրել եմ աշխատանքիս։ Աշխատանքի տակից պատվով դուրս գալն ինձ համար ավելի կարևոր է, քան Ամերիկան տեսնելը»,- ասաց դերասանն ու հավելեց, որ ի տարբերություն իր հերոսի՝ իր «ամերիկյան երազանքն» այլ է․ «Ամերիկյան երազանքս երբեք չի եղել Ամերիկայում բնակվելը։ Իմ ամերիկյան երազանքն է ամերիկյան ֆիլմերում նկարահանվելը, իսկ դրա միակ ճանապարհն էնտեղ բնակվելը չէ»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը