Ինչպես օգտագործել թթվասերն այրվածքների դեպքում
LifestyleԱշխարհում երևի թե չկա մի մարդ, ով կյանքում գոնե 1 անգամ ունեցած չլինի մեծ կամ փոքր այրվածք՝ սկսած վառարանից առաջացած փոքր այրվածքից, մինչև լողափում արևից ստացած այրվածք։
Գրեթե բոլոր տեսակի այրվածքների դեպքում արդյունավետ միջոց կարող է լինել թթվասերը։
Թթվասերն ապահովում է ակնթարթային հանգստություն այրվածքների ժամանակ։ Անհրաժեշտ է ընդամենը թթվասերը քսել այրվածքին ու կարիք չկա այն տրորելու։ Մի քանի րոպե անց անձեռոցիկով մաքրել թթվասերը և քսել թթվասերի նոր՝ սառը շերտ։ Այս միջոցն իսկապես վստահելի է և օգնում է անմիջապես։