Երիտասարդը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման իր ցուցամոլության պատճառով (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Բրիտանական Վուլվերհեմփթոն քաղաքից 29-ամյա գործազուրկ Լևի Ուոթսոնը սկսեց հետաքրքրել ոստիկանությանն այն բանից հետո, երբ համացանցում տեղադրեց իր շքեղ կյանքի լուսանկարները: Երիտասարդին ձերբակալեցին ապօրինի թմրանյութեր պահելու համար, ինչպես նաև խուզարկության ժամանակ բավական մեծ քանակի կանխիկ գումար հայտնաբերեցին մոտը: Նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ դառնալով իր թիթիզության զոհը:
