Էքսցենտրիկ Քիմ Քարդաշյանը բաց զգեստով Քանյե Ուեսթի համերգին
LifestyleՔանյեն Ուեսթը այն ռեփերն է, որը գովազդի կարիք չունի, բայցեւայնպես երբ հյուրախաղերի ժամանակ նրա կողքին է Քիմ Քարդաշյանը, մամուլի ուշադրությունը երաշխավորված է:

Ուրբաթ ու շաբաթ Քիմը երկու անգամ ապշեցրել էր իր երկրպագուներին իր չափից բաց զգեստներով, այս առումով կիրակին էլ բացառություն չդարձավ ու մինչ Հայաստանում ու Ռուսաստանում մարդիկ քվեարկելու էին գնացել (Պետդումայի ընտրություններին) 35-ամյա հայուհին իր շքեղ մարմինն էր ցուցադրում Մայամիում, որտեղ Քանյեի հերթական համերգն էր նրա նոր ալբոմի աջակցության համար մեկնարկած համերգային շրջագայության շրջանակում:

Զույգը միասին դուրս է եկել հյուրանոցից:

Քիմը ամբողջովին սեւազգեստ էր, հագուստը հազիվ էր քողարկում հեռուստաաստղի մարմնի որոշ մասերը:




Բացի ամենայնից Քիմի վզին ադամանդյա հիասքանչ ապարանջան էր, իսկ ձեռքին՝ սպիտակ քլաչ: Ի դեպ Քանյեն ամբողջովին սպիտակ հանդերձանքով էր:



Իսկ այսպես զույգը պատրաստվում էր հյուրանոցից դուրս գալուն:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Xposure, INF Photo