Կենդանակերպի ամենաչար և վտանգավոր 2 նշանները
LifestyleEntertrain.1in.am-ը գրում է.
Կենդանակերպի նշանը շատ հաճախ ուժեղ ազդեցություն է թողնում մարդու անհատականության վրա:
Դուք կարող եք չհավատալ աստղագիտությանը, սակայն հավանաբար ձեզ հետաքրքիր կլինի իմանալ, թե Կենդանակերպի որ նշանների մոտ է ագրեսիվության աստիճանը բարձր:
Կենդանակերպի ամենաչար և վտանգավոր 2 նշանները

Խոյ
Խոյերին ղեկավարում է էներգետիկ և իմպուլսիվ Մարսը: Երբ Խոյը լավ տրամադրություն ունի, ապա նա իսկական ընկեր է և բարեկամ: Նրա հետ միշտ ուրախ է, նա պատրաստակամ է:
Սակայն, երբ նրա տրամադրությունը վատ է, զգուշացե՛ք: Ձեզ վրա իսկական հրե փոթորիկ կթափվի: Իսկ եթե նրան հանկարծ բարկացնեք…
Նրանք բռնկվող են և համառ: Հազվադեպ են լսում մրցակցի տրամաբանական բացատրությունները:
Կարիճ
Կարիճներին նույնպես ղեկավարում է Մարսը: Նրանք հանգիստ վիճակում հանգիստ են, ոմանք անգամ մտածում են, թե Կարիճները միամիտ են:
Սակայն ոչ բոլորն են գլխի ընկնում, որ հանգստության դիմակը շատ հաճախ թաքցնում է բուռն զգացմունքները:
Ջրային տարերքին պատկանելությունը մատնանշում է խառնվածքի զգայունության մասին:
Կարիճը հազվադեպ է զգացմունքները ի ցույց դնում, նախընտրում է դրանք իր մեջ պահել: Սակայն, եթե վերջացել է նրա համբերությունը, ապա ձեզ վրա կթափվի նրա անհավանական զայրույթը: Այդ պահերին նրանք անհավանական դաժան են և չար:
Միայն թափելով իր զայրույթը՝ Կարիճը նորից դառնում է մեղմ և սիրալիր: