«Ընտանեկան բեմել»․ Պենելոպե և Մոնիկա Քրուզները՝ կարմիր գորգին (ֆոտո)
LifestyleՊենելոպե և Մոնիկա Քրուզները հաճախ չէ, որ միասին հայտվում են հանրության առաջ։ Վերջին անգամ իսպանացի քույրերը միասին կարմիր գորգին էին եղել նախորդ տարվա սեպտեմբեին՝ «Մա Մա» ֆիլմի պրեմիերային, որտեղ Պենելոպե Քրուզը կատարում էր գլխավոր դերը։
1 տարի անց քույրերը կրկին միասին կարմիր գորգին են, որի պատճառ էր հանդիսացել «Soy Uno Entre Cien Mil» ֆիլմի մադրիդյան պրեմիերան, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը հենց Պենելոպեն է։ Այն թողարկվել է մանկական սակավարյունության դեմ պայքարի ֆոնդի հետ միասին։
Կարմիր գորգին քույրերը հանդես էին եկել իսկական իսպանացիների պես՝ վառ գույների հագուստներով։









