Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին երկրորդ ամուսնական ադամանդյա մատանին է նվիրել
LifestyleԱյս զույգի հետ հաստատ չես ձանձրանա: Հիշո՞ւմ եք այն երգի տողերը: Лучшие друзья девушек – это бриллианты (Աղջիկների լավագույն ընկերները ադամանդներն են):
Քանյե Ուեսթի ու Քիմ Քարդաշյանի միջեւ սերը չի մարում, ու 39-ամյա ռեփերը կնոջը երկրորդ ադամանդյա ամուսնական մատանին է նվիրել:

Առաջին մատանին Քանյեն նրան 2013-ին էր նվիրել՝ 15 կարատանոց ադամանդով մատանի Lorraine Schwartz –ից:


Այս մատանին հիշեցնում է առաջինը ու այն Քիմի մատներին պապարացիները նկատել են, երբ Քիմը վերջին անգամ Մայամիում ներկայացել է հանրությանը:


Իսկ մինչ այդ Քիմին Մայամիում տեսել են ամբողջովին սպիտակ զգեստով, որն ընդգծում էր նրա մարմնի բոլոր ուրվագծերը:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Xposure, Famefly.net, INFPhoto