Քիմ Քարդաշյանի սեռափոխ հայրացուն նստել է օդանավի ղեկի մոտ
LifestyleՔիմ Քարդաշյանի սեռափոխ հայրացուն նստել է օդանավի ղեկի մոտ: Daily Mail -ն գրում է, որ Քեյթլինը դեռ մինչեւ սեռը փոխելը ( երբ Բրյուս Ջեններ էր), հետաքրքրվում էր օդանավերով 1976 –ի Օլիմպիադայից հետո, որտեղ ոսկե մեդալ էր շահել տասնամարտում:
Այդ ժամանակ Բրյուսը երբեմն հաճախում էր օդաչուական դասընթացների, ու ըստ երեւույթին հիմա որոշել է շարունակել այդ դասընթացները:

66-ամյա Քեյթլինին տեսել են Լոս Անջելեսում՝ փոքր օդանավի ղեկի մոտ նստած: Ի դեպ, վերջերս Քեյթլինը իր հեռ չվերթի էր տարել իր մորը՝ Էսթերին, որի հետ լուսանկարվել էր օդանավում:

AOPA.org պորտալին տված հարցազրույցում Քեյթլինը հայտնել է, որ «օդանավ վարելը մի բան է, որը պետք է յուրաքանչյուրը իմանա ու բավականին հեշտ է»:

Նշենք, որ բոլորովին վերջերս E! հեռուստաալիքը հրաժարվել էՔեյթլին Ջենների հետ նկարահանել I Am Cait ռիելիթի շոուի երրորդ եթերաշրջանը սարսափելի ցածր վարկանիշների պատճառով:
