Ջեյմի Դորնանը որոշել է չնկարահանվել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունում
LifestyleՋեյմի Դորնանը հրապարակավ երբեք չի քննադատել ֆիլմը, սակայն նա այնքան էլ ոգևորված չէ այդ ֆիլմում խաղացած իր դերով և այլևս չի պատրաստվում նկարահանվել ֆիլմի շարունակությունում, եթե հանկարծ Universal ստուդիան որոշի երկարացնել եռերգությունը ևս մի քանի ֆիլմերով։
Վերջերս ավարտվել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկրորդ և երրորդ մասերի նկարահանումը (վերջին երկու ֆիլմերը նկարահանվում էին Կանադայում զուգահեռաբար), և Ջեյմի Դորնանը, հայտարարելով աշխատանքի ավարտի մասին, հստակ նշել է, որ չի վերադառնալու ֆրանշիզին, եթե անգամ Universal-ը որոշի նկարել ևս մեկ ֆիլմ Է.Լ. Ջեյմսի վեպի մոտիվներով։
«Մենք նկարել են միանգամից երկու ֆիլմ և ես ավարտել եմ աշխատանքս՝ վերջնականապես»,- ասել է Դորնանը։
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան կկայանա 2017 թվականի փետրվարին, իսկ վերջին՝ «Ազատության 50 երանգները» մասը կներկայացվի 2018 թվականի փետրվարին։ Իսկ վեպի հեղինակը դեռ 2015 թվականին հրատարակել էր 4-րդ գիրքը, որը կոչվում է «Գրեյ», ուստի տեսականորեն կա հնարավորություն երկարացնել եռերգությունը ևս մեկ ֆիլմով։