Սոնան պարզաբանել է ավտովթարի ենթարկվելու մասին լուրերը և ոչ միայն
LifestyleTert.amLife-ը գրում է.
Հոկտեմբերի 1-ին երգչուհի Սոնան Երևանյան ակումբներից մեկում պատրաստվում է իր երկրպագուներին ուրախացնել մենահամերգով։
Մինչ այդ Tert.am Life-ը հանդիպել է երգչուհու հետ և զրուցել ինչպես համերգային ծրագրի ու առաջիկա ծրագրերի, այնպես էլ իր անվան շուրջ պտտվող ասեկոսեների մասին։
-Սոնա, մամուլում տարածվել էր, որ Դուք ավտովթարի եք ենթարկվել և առողջական շատ վատ վիճակում եք գտնվում։
-Առաջին դեպքը չէ, որ նման լուրեր են տարածվում։ Արդեն սովորական է դարձել։ Տարիներ առաջ, եթե կհիշեք կրկին Սոնային ճանապարհել էին այն աշխարհ։ Բոլորս էլ գնացող ենք, ոչ ոք անմահ չի։ Ամեն դեպքում, երբ լսեցի ինձ չզարմացրեց այդ լուրը։ Հիշում եմ նաև, որ տարիներ առաջ ծաղկեպսակներ էին տարել Sharm ընկերության մուտքի մոտ։ Երբ դուրս էին եկել ու հարցրել, թե ինչ են անում՝ պատասխանել են, որ եկել ենք ցավակցենք։ Ուզում եմ հայտնել, որ ես ողջ եմ, փառք Աստծո աշխատում ենք, գործում ենք և ամեն ինչ նորմալ է։ Միակ մինուսն այն է, երբ ծնողներս դա կարդում են՝ շոկ են ստանում։ Մի անգամ բարեկամներս Չարենցավանից զանգել էին ու ցավակցում էին։ Ես նման լուրերին ուշադրություն չեմ դարձնում։ Ինչպես ասել է Ալլա Պուգաչովան՝ «Գլխավորն այն է, որ խոսում են, գրում են, եթե չեն խոսում նշանակում է, որ դու հետաքրքիր չես։ Կարևոր չէ, թե ինչ են գրում»։

-Երբվանի՞ց եք մեքենա սկսել վարել։
-18 տարեկանից վարել եմ մեքենա և այսքան ժամանակ վթարի չեմ ենթարկվել։
-Երևանում պատրաստվում եք մենահամերգ տալ։ Այս անգամ ի՞նչ ծրագրով եք ներկայանալու։
-Հոկտեմբերի 1-ին կայանալիք համերգին հնչելու են ինչպես հին, այնպես էլ նոր երգեր։ Բայց ինչպես միշտ համերգներին ինչ-որ անակնկալ պատրաստում եմ հանդիաստեսիս համար և այս անգամ բացառություն չէ։ Իսկ ինչ վերաբերում հին երգերին, ասեմ՝ երբ կատարում ես երգը կենդանի նվագակցությամբ, կենդանի ձայնով ամեն անգամ նորովի ես մատուցում և չի հոգնեցնում հանդիսատեսին։ Կամ հին և սիրված կատարումները, այլ ժանրով ներկայացնելիս, դառնում է արդիական։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ