Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Գագիկ Բեգլարյանին կրկին կհաջողվի՞ համոզել, որ առանց իր օգնության խորտակվող նավը չի կարող փրկվել

Անշուշտ դժվար է կռահել, թե ներկայիս իշխանափոխության հիմքում շախմատի ինչ պարտիա է խաղարկվում, բայց այն, որ նոր կառավարությունում սկսված փոփոխությունները մտորելու տեղիք են տալիս, փաստ է:

Սակայն, իհարկե, հարցերի հարցը մնում է այն, թե փոփոխությունների գնացող իշխանությունն ինչու նման քայլի չգնաց ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ լակմուսի թղթի նման պարզ  երևաց, թե որ գերատեսչությունում ինչ բացեր ու նույնիսկ փոսեր կան:

Փոսերից խոսելիս չենք կարող կրկին չհիշել նաև քանդվող, փլուզման վտանգի առջև կանգնած ու տեղ-տեղ նաև կարկատաններով թքած-կպցրած միջպետական ճանապարհները, որով ապրիլյան պատերազմի օրերին նույնիսկ ռազմական տեխնիկա փոխադրելը դարձավ գրեթե անհնարին:

Այդ օրերին ORER.am-ը, անդրադառնալով այդ խնդրին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատանքը զրո գնահատականի արժանացրեց, բայց …

Բայց արի ու տես, որ այդ ժամանակ հայրենի իշխանությունները որևէ հետևություն չարեցին, իսկ պատկան գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանը շարունակեց պաշտոնավարել: Միջպետական ճանապարհների անմխիթար վիճակի մասին նորմալ մեկնաբանություն չտրվեց նաև իշխող կուսակցության և կառավարության ղեկավարների կողմից, և այդպես էլ պարզ չդարձավ, թե իրականում ինչու են ճանապարհներն այդքան վատ վիճակում, ուր են գնում բյուջեի գումարները, որոնք նախատեսված են նման խնդիրների լուծման վրա ծախսելու համար կամ ինչու դրանք այդպես էլ չի ստացվում հիմնանորոգել:

Այս և նմանօրինակ հարցերին պատասխանելու փոխարեն իշխանությունները հանդուրժողական կեցվածք ընդունեցին՝ ցույց տալով, թե ամեն ինչ կարգին է: Իրականում, ինտրիգը տեղափոխվեց ներկուսակցական խոհանոց և այլ հարցերի պես փորձ արվեց այն նույնպես ծածկադմփոց անել, քանի որ այս հարցի պատասխանն իրականում չկար:

Բայց, ինչպես երևում է, նոր վարչապետը տրամադրված չէ ոչ միայն նախկին պաշտոնյաների  հետ աշխատել, այլև նրանց թերացումների վրա աչք փակել, էլ չենք ասում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության շուրջ ձևավորված խնդիրների կծիկը, որի թե՛ որակն է  կրկին բավական հեռու միջազգային չափանիշներինց, թե՛ ժամանակացույցից այնքան են շեղվել, որ այդպես էլ չեն կարողանում որևէ հստակ ժամկետ նշել, թե երբ վերջապես կավարտվի ճանապարհի շինարարությունը:

Հարց է ծագում, թե այս անգամ Գագիկ Բեգլարյանին կրկին կհաջողվի՞ իր կուսակիցներին և իշխանություններին համոզել, որ ինքն անփոխարինելի ֆիգուր է հայրենի իշխանական բուրգում  և առանց իր օգնության խորտակվող նավը չի կարող փրկվել կործանումից: 

Այս հարցերի պատասխանները կստանանք առաջիկայում, բայց հիմա փաստենք, որ Կ. Կարապետյանի կառավարությունում այլևս չենք տեսնի երկար տարիներ բարձր պաշտոններ ստանձնած Գագիկ Բեգլարյանին, ում երկար տարիներ հաջողվում էր տարբեր կոնֆլիկտների կիզակետում լինել ու մշտապես չոր ու «ճիշտ» դուրս գալ:

Արմինե Գրիգորյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան