Ամերիկացի բլոգերն առաջին կարգով Դուբայից անվճար թռել է Նյու Յորք (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Emirates ավիաընկերության աշխատակիցներն անվճար փոխել են հայտնի ամերիկացի ռեժիսոր ու բլոգեր Քեյսի Նեյստատի տոմսը` Դուբայից Նյու Յորք բիզնես կարգի չվերթն առաջին կարգի չվերթով փոխարինելով:
Ինչպես նշում է Bigpicture.ru-ն, Քեյսին բաց չի թողել 14 ժամ տևած իր շքեղ թռիչքը նկարահանելու հնարավորությունը: Բլոգերը տեսանյութ է նկարահանել, որն անմիջապես գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը:
Տղամարդու խոսքով` այդ օրը նրա կյանքի լավագույն օրերից մեկն է եղել: