Պիրսինգի մոլի սիրահարը ավելի քան 7000 դոլար է ծախսել՝ իր երազանքների պիրսինգն անելու համար (լուսանկարներ՝ ամուր նյարդերով մարդկանց համար)
LifestyleԳերմանացի 23-ամյա Ջոել Միգլերը, որը բոդի արտի մոլի սիրահար է, դեմքի պիրսինգը հասցրել է նոր մակարդակի: Նրա երկու այտերին հայտնվել են երկու մեծ անցքեր, որոնցից նա կարող է հանել լեզուն կամ դուրս փչել բերանի ծուխը:
Նա ունի 27 պիրսինգից, 6 դաջվածքից և մի քանի իմպլանտից կազմված էկզոտիկ հավաքածու, չհաշված երկու մասի բաժանված լեզուն:
Նա առաջին անգամ այդ ամենով տարվել է 10 տարի առաջ՝ 13 տարեկանում:
