Բեհաթի Փրինսլուն և Ադամ Լևինը ծնող են դարձել
LifestyleՀայտնի է դարձել, որ Բեհաթի Փրինսլուն աղջիկ է ունեցել։ Նա դեռ չի կիսվել այս ուրախ լուրով իր սոցցանցային էջում։ Նրա փոխարեն դա արել են լրագրողները՝ արևմտյան զլմ-ներում նշելով ընտանիքի համալրման մասին։
Հիշեցնենք, որ Maroon 5 խմբի 37-ամյա վոկալիստ Ադամ Լևինը և 27-ամյա մոդելը ամուսնացել են 2014 թվականի հուլիսին, 2016 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Բեհաթին պատրաստվում է մայրանալ։ Հղիության շրջանում նա հաճախ էր նկարներ հրապարակում Instagram-ում և գրում իր ընտանեկան անցուդարձի մասին։
Սեպտեմբերի 19-ին հետաձգվել էր Maroon 5-ի համերգը Քոնեքթիքութ նահանգում, ինչի պատճառը, ինչպես նշվել էր խմբի պաշտոնական կայքում, Ադամ Լևինի երեխայի ծնունդն էր։ Այդ կարևոր պահին Ադամը որոշել էր լինել Բեհաթիի կողքին։
