Քիմ Քարդաշյանը ցանկանում է շարունակել ուսումը
LifestyleՔիմ Քարդաշյանի մտքում միայն սելֆիները չեն։ Նա երազում է կրկին սովորել և պատրաստվում է իր երազանքը իրականացնել, երբ ազատ ժամանակ լինի։ Wonderland magazine-ին տված հարցազրույցում նա պատմել է իր մտադրությունների մասին։
«Ես ցանկանում եմ սովորել իրավաբանական բաժնում։ Պաշտում եմ հեռուստացույցով սպանությունների հետաքննություններ դիտել։ Ես կցանկանայի լինել դատական քննիչ և ապրել նորմալ կյանքով։ Փոքր հասակում ես հետարքրքությամբ հետևում էի հորս աշխատանքին», -խոստովանել է Քիմը։
Նշենք, որ Քիմի հայրը՝ Ռոբեր Քարդաշյանը իրավաբանության դոկտոր էր և 10 տարի աշխատում էր իր մասնագիտությամբ։
Իրավաբանություն սովորելու համար Քիմը պետք է դեռ քոլեջ ավարտի, քանի որ նրա ուսումը սահմանափակվում է Լոս Անջելեսի աղջիկների կաթոլիկ դպրոցում ստացած ուսումով։ Ի դեպ, Քրիսի 6 դուստրերից միայն Քորթնին է քոլեջ ավարտել։
Քիմը նշել է, որ հույս ունի իր երեխաների մոտ էլ նման սեր տեսնել դեպի գիտելիքը։
«Ես պահանջկոտ մայր եմ լինելու։ Հնարավոր է իմ երեխաներից որևէ մեկը ցանկանա դառնալ քննիչ», -նշել է Քիմը։

