«Արվեստի տված հուզմունքը մարդուն ազնվացնում, որակական փոփոխությունների է ենթարկում». Հայկ Պետրոսյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Նախօրեին կայացավ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Արցախի հերոսներին և Անկախության 25-ամյակին: Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորել է դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Հայկը պատմեց, որ նշեց, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմն իր համար առաջին քայլերն է կինոյի ասպարեզում: «Ես նորեկ եմ կինոասպարեզում ու սա ընդամենը 2-րդ ֆիլմն էր, որտեղ իմ մասնակցությունն ունեցա: Այս առումով պետք է շեշտեմ, որ ինձ համար մեծ երջանկություն էր հենց առաջին քայլերն անել նման պրոֆեսիոնալ անձնակազմի հետ, այստեղ բոլորն իրենց գործի գիտակներն էին, ընդ որում բոլորն ասելով նկատի ունեմ ռեժիսորից մինչև ադմինիստրատոր, հենց համատեղ պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ է, որ էկրաններ բարձրանալու առաջին իսկ օրից մարդիկ խոսում են ֆիլմի բարձր որակի մասին, ինչպիսին, կարծես թե, դեռ չի եղել հայկական կինոարտադրության մեջ»- նշեց Հայկ Պետրոսյանը:
Շարունակությունը` այստեղ: