Պատրաստում ենք սնկով կրուասան
LifestyleԱնհրաժեշտ է՝
1/3 բաժակ կտրատած սոխ,
1/8 թեյի գդալ աղածաց պղպեղ,
2 բաժակ կտրատած սունկ,
2 ճաշի գդալ կարագ,
1/8 սխտորի փոշի,
1/8 թեյի գդալ աղ,
1/4 սերուցք (18%),
1/4 բաժակ մոցարելա պանիր,
Պատրատման եղանակը՝
Թավայի մեջ ավելացնել կարագ, սոխ, աղ և տապակել այնքան, մինչև սոխը փափկի: Այնուհետև ավելացնել պղպեղ, սխտորի փոշի և սունկ: Տապակել այնքան, մինչև սունկը պատրաստ կլինի, որից հետո ավելացնել սերուցք և մի քանի րոպե թողնել կրակի վրա: Պատրաստի կրուասանները երկարությամբ երկու մասի բաժանել, ստացված սնկով զանգվածը կրուասանի մեջ լցոնել և վրան մոցարելա պանիր շաղ տալ: