Ջոլին Մալիբուում տուն է վարձել իր և երեխաների համար. ԶԼՄ-ներ
LifestyleԴերասանուհի Անջելինա Ջոլին ամսական 95 հազար դոլարով Մալիբուում առանձնատուն է վարձակալել՝ Բրեդ Փիթից բաժանվելու մասին պաշտոնական հայտարարություն անելուց 3 շաբաթ առաջ, հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով՝ դերասանուհին իր և իր 6 երեխաների համար վարձակալել է 12 միլիոն դոլար արժեքով տուն: Նշվում է, որ տունը գտնվում է ուժեղացված հսկողության տակ և հեռու է կողմնակի հայացքներից:
Նրա հարևանությամբ ապրում են դերասաններ Էնթոնի Հոփքինսը, Ջուլիա Ռոբերթսը, Շոն Պենը:
TMZ-ի տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող առանձնատունն ունի 5 ննջասենյակ, 5 լոգարան և մեծ լողավազան երեխաների համար:

