12-ամյա աղջկա ու 37-ամյա տղամարդու ամուսնությունը
LifestyleԲարև, իմ անունը Թեա է։ Ես 12 տարեկան եմ։ Ես պատրաստվում եմ ամուսնանալ մեկ ամսից։Ահա այսպիսի գրառում կատարեց Թեան իր բլոգում։ Այս աղջիկը այդ բլոգ բացեց, որպեսզի այնտեղ գրի, թե ինչպես է պատկերացնում իր ամուսնական կյանքը։ Թեայի ամուսնական բլոգը մեկ օրվա ընթացքում դարձավ Նորվեգիայի ամենաընթերցված բլոգը։ Բլոգի ընթերցողներն անմիջապես ոստիկանություն դիմեցին, որպեսզի կանխարգելեն աղջկա հարսանիքը։ Սոցիալական մեդիայում ևս այս առնչությամբ թեժ քննարկումներ սկսեցին։ Այս ամենի նպատակն է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և խափանել հարսանիքը։ Հարսանիքը նախատեսված է այն օրը, երբ նշվում է ՄԱԿ-ի՝ Աղջիկների միջազգային օրը։ Ամեն տարի 39.000 աղջիկ զրկվում է մանկությունից անչափահաս տարիքում ամուսնանալու պատճառով։ Տոր աղջկա հարսանիքի և Աղջիկների միջազգային օրը պատահաբար չեն զուգադիպել, և ոչ մի հարսանիք էլ չի լինելու. այս ամենն արվում էր սոսկ մարդկանց ուշադրությունը այս ցավոտ հարցի վրա գրավելու և մարդկանց իրազեկության մակարդակը բարձրացնելու համար։