Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Կանադայում գիշերելու են 3 աստղանի հյուրանոցում
LifestyleԱրքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը Կանադա այցի ընթացքում ընդամենը 1 օր անց են կացնելու առանց երեխաների։ Զույգը որոշել է 1 օր անցկացնել Կանադայի Ուայթհորս քաղաքում, որտեղ գիշերելու համար ընտրել են 3 աստղանի հյուրանոց։ Հյուրանոցում մեկ գիշերակացն արժե մոտ 125 դոլար։
Քեյթն ու Ուիլյամը գիշերելու են վերջերս վերանորոգված նախագահական համարում, որի համար կվճարեն մոտ 200 դոլար։
Արքայական զույգի 3-ամյա որդին ու 1-ամյա դուստրն այդ ընթացքում կլինեն նրանց դայակի հետ, ովքեր լինելու են Կանադայում թագուհի Ելիզավետայի պաշտոնական նստավայրում։
Քեյթն ու Ուիլյամը Կանադայում են 1 շաբաթյա այցով, որի ընթացքում նախատեսված է մոտ 30 հանդիպումներ ու միջոցառումներ։