Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


«Ես գտա իմ մեծագույն սերը». էքսկլյուզիվ մանրամասներ Արևիկ Գևորգյանի նշանդրեքից

BlogNews.am-ը գրում է.

Դերասանուհի Արևիկ Գևորգյանը սեպտեմբերի 23-ին նշանվել է։ Նրա ընտրյալը շոու բիզնեսից չէ, այդ իսկ պատճառով դերասանուհին չի ցանկանում մանրամասնել, թե ինչով է նա զբաղվում։ Արևիկը նշանադրության և կյանքի լուսավոր փուլի մասին բացառիկ հարցազրույցը վստահել է BlogNews-ին։

- Արևիկ, որքա՞ն ժամանակ, ինչ ընկերություն եք անում։

- Ուղիղ  1 տարի է, ինչ ընկերություն ենք անում։ Լևոնն ինձ անակնկալ առաջարկություն արեց, որոշեցինք նշանվել։ Նշանդրեքը հենց մեր առաջին հանդիպման օրն  էինք նշանակել։

-Կազմակերպչական հարցերով ո՞վ է զբաղվել։

-Ես ուզում էի ոչ ստանդարտ նշանդրեք անել, առանց հայկական ավանդական սովորությունների։ Նշանդրեքը սրճարանում կազմակերպեցինք՝ միայն ամենահարազատ, մտերիմ մարդկանց ներկայությամբ։

Ամեն ինչով միասին ենք զբաղվել։ Միտք կար, որ քաղցրավենիքները պետք է լինեն կոճղերի վրա։ Նա էլ զբաղվեց կոճղերով, ներկեց դրանք։ Փոքր արկղիկ կար մեզ ցանկություններ գրելու համար։ Ամեն բան մանրակրկիտ ընտրված էր այդ օրվա համար։ Ոչինչ չենք անտեսել, ամեն բան միասին ենք արել։ Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես ուզում էինք։ Իհարկե, սկզբում մի քիչ լարված էինք, բայց հետո արդեն ամեն ինչ շատ լավ էր։

-Ամուսնության մասին արդեն մտածո՞ւմ եք։

-Այդ մասին չենք խոսել։ Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել ամուսնության մասին։

-Արևիկ, Ֆեյսբուքում քո հրապարակումներից մեծ ներդաշնակություն ու երջանկություն է գալիս։ Լևո՞նն է այդպես փոխել կյանքդ։

-Հա, նա լուսավոր շրջան բերեց իմ կյանք, որը շարունավում է։ Բառեր էլ չկան, որ նկարագրեմ։ Ընկերներիս, հարազատներիս մոտ ես միշտ խոսել եմ մեծագույն սիրո մասին։ Հիմա ով ինձ տեսնում է, հարցնում է՝ Արև, գտա՞ր քո մեծագույն սիրուն։ Հիմա ինձ մոտ այդ մեծագույն սիրո զգացողությունն է։ Սեր, որը ոչինչ չի պահանջում։ Շատ-շատ-շատ լուսավոր շրջան է մոտս։

-Ըստ քեզ՝ որո՞նք են այդ մեծագույն սիրո նախադրյալները։

-Սերը ոչ մի կանոն, օրենք չունի։ Չկան նախադրյալներ, ամեն մարդ իր սրտով է գնում իր սիրուն։

-Լևոնի ազդեցությամբ շա՞տ ես փոխվել։

-Ինձ թվում է, երբ մարդիկ ծանոթանում են ու սկսում սիրել իրար, իրար նմանվելու ցանկություն է առաջանում, որպեսզի նույնանաս սիրելիիդ հետ։ Մենք երևի ավելի շատ նույնացել ենք։ Անգամ երբ նկարներն ենք նայում, սկզբում իրար նման չէինք, հիմա նույնիսկ արտաքին նմանութուն ենք տեսնում, էլ չեմ խոսում ներքինի  մասին։

-Իսկ  քո գործունեությանն ինչպե՞ս է վերաբերում։

-Իմ գործունեությանը ես եմ սկսել փոքր-ինչ փակագծերի մեջ մոտենալ։ Աշխատում եմ միայն էնպիսի նախագծերում, որոնց մեջ ճիշտ չեմ համարում իմ ներկայությունը։ Այս առումով խնդիրներ չենք ունենում։

Ընտրության հարց չի եղել, ես երևի թույլ չէի տա, որ հասներ դրան։ Հասկանում եմ, որ անհնար է անընդհատ  նկարահանվել և անձնական կյանքում լավ հարաբերություններ ունենալ։

-Հետաքրքրվա՞ծ է քո ոլորտով։

-Իմ մասնագիտական ոլորտում խորը չենք շփվել, սակայն ես սիրով իր հետ գնում եմ ներկայացում նայելու։ Հետո քննարկում ու մեկնաբանում ենք այն, իր տեսանկյունն ու մեկնաբանությունները շատ ճիշտ են լինում, ինձ հաճելի է լսել իրեն։ Մենք միասին ֆիլմեր ենք դիտում, գիրք կարդում։ Առհասարակ, մենք  ամեն բան միասին ենք անում։

-Այսինքն՝ եթե ընտրություն լինի, կընտրես քո անձնական երջանկությունը, ոչ թե աշխատանքը։

-Այո։

-Կարելի՞ է ենթադրել, որ շատ հարցերում նախընտրում ես զիջման գնալ, որպեսզի կոնֆլիկտ չլինի։

-Զիջման երկուսս էլ գնում ենք։ Փորձում ենք փոխզիջումների գնալ, որպեսզի կոնֆլիկտներ չլինեն, սակայն կոնֆլիկտներ էլ են լինում։ Մեր հարաբերությունները յուրաքանչյուր եղանակ ունի։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

ԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ