Գազարը կնվազեցնի ծխելու բացասական հետևանքները
LifestyleՀետազոտողներն ապացուցել են, որ հնարավոր է թոքերի վրա ծխելու բացասակայն հետևանքները նվազեցնել՝ սննդակարգում ներառելով գազարը։
Ծխախոտի ազդեցությամբ թոքերում ձևավորվում են ազատ ռադիկալներ, իսկ գազարը հարուստ է վիտամին E-ով ու բետա-կարոտենով, որոնք հակազդում են ազատ ռադիկալներին։
Գազարն այսպիսի դրական օգուտներ կարող է ունենալ նաև այն մարդկանց համար, ովքեր չեն ծխում, քանի որ օդում առկա աղտոտիչները ևս օրգանիզմում հանգեցնում են ազատ ռադիկալների ձևավորմանը։ Ծխողների թոքերի համար այս բեռը կրկնակի է լինում։
Սակայն չպետք է մոռանալ, որ ծխողներին քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից գազարը չի կարող պաշտպանել։