Նաոմի Ուոթսը և Լիվ Շրայբերը բաժանվել են
LifestyleՀոլիվուդում աստղային զույգերի թիվը ևս մեկով պակասել է։ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծությունից հետո իրենց բաժանման մասին են հայտարարել Նաոմի Ուոթսը և Լիվ Շրայբերը, որոնք միասին ապրում էին 11 տարի։
«Մենք եկանք այն եզրակացության, որ մեր ընտանիքի համար ճիշտ կլինի, եթե մենք այլևս միասին չապրենք։ Մենք բաժանվում ենք, բայց մեր սրտերում մնում է սերը, հարգանքը և ընկերությունը։ Այսքանով մեր հարաբերություները չեն ավարտվում, մենք մտադիր ենք հետագայում ևս միասին դաստիարակել մեր երեխաներին, բայց նաև պատրաստ ենք նոր փուլի մեր հարաբերություններում», -ասել է Շրայբերը լրագրողներին և ավելացրել. «Մենք իհարկե հասկանում ենք ձեր հետաքրքրասիրությունը, սակայն խնդրում ենք զլմ-ների ներկայացուցիչներին հիշել մեր երեխաների անձնական կյանքի մասին և հարգել այն»։
Նաոմի Ուոթսը և Լիվ Շրայբերը սկսել էին հանդիպել 2005 թվականին։ Նրանք ունեն երկու տղա։


