Ռուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանին քննադատել են կես տարում 2 անգամ նշանադրվելու համար (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Ռուսաստանի ամենահայտնի դիմահարդարի տիտղոսը կրող Գոհար Ավետիսյանը, որ լայն ճանաչում է ձեռք բերել իր ինքնատիպ «բյութի կերպարանափոխությունների» շնորհիվ, 2-րդ անգամ նշանադրվելուց հետո հայտնվել է քննադատության թիրախում:
Ինչպես նշում է life.ru-ն, սոցկայքերի օգտատերերը 23-ամյա հայուհուն քննադատել են կես տարում 2 անգամ նշանադրվելու համար:
Հայտնի է, որ օրերս Ավետիսյանն Instagram-ում իր հետևորդների հետ կիսվել է անձնական կյանքում տեղի ունեցած ուրախալի նորությամբ՝ տեղադրելով նոր փեսացուի՝ 26-ամյա գործարար Վահիկ Մարտիրոսյանի լուսանկարները:
Ավետիսյանի հետևորդների մի մասը կարծիք է հայտնել, որ աստղային դիմահարդարն իրեն չափից ավելի թեթևամիտ է պահում:
Այնուհանդերձ, Ավետիսյանը հումորով է մոտեցել քննադատական բովանդակությամբ մեկնաբանություններին՝ դրանցից մի քանիսը մեջբերելով իր գրառումներում:


Շարունակությունը` այստեղ: