Պիպպա Միդլթոնի գումարը չի բավարարել Ադելին իր հարսանիքին հրավիրելու համար
LifestyleՔեյթ Միդլթոնի քույրը՝ Պիպպա Միդլթոնը պատրաստվում է իր հարսանեկան արարողությանը և երազում է, որ ամեն ինչ իդեալական լինի, սակայն վերջինիս գումարը չի բավարարում բոլոր երազանքները կյանքի կոչելու համար։
Միդլթոնը ցանկացել է իր հարսանեկան երեկոյին հրավիրել երգչուհի Ադելին։ Թե ինչ գումար է պահանջել երգչուհին ելույթի համար, և ընդհանրապես համաձայնվել է ելույթ ունենալ փակ միջոցառմանը, թե ոչ հայտնի չէ, սակայն, ինչպես նշում է Us Weekly պարբերականը, նման կարգի երգիչները միջոցառումներին մասնակցելու համար պահանջում են մեկ միլիոն դոլարից ոչ պակաս։