Զլմ-ներ. Շարլիզ Թերոնը նոր դերի համար 16 կգ գիրացել է
LifestyleՀոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը, ենթադրաբար, գիրացել է 16 կիլոգրամ նոր դերի համար։
Ներկայումս Թերոնը նկարահանվում է «Tully» ֆիլմում։ Նրան նկարել են նկարահանման հրապարակում և, դատելով նկարներից, դերասանուհին ավելացրել է քաշը։ Սակայն դեռ ստույգ հայտնի չէ, Թերոնը գիրացե՞լ է դերի համար թե դա գրիմի արդյունքն է։
Լրատվամիջոցները դիմել են Թերոնի ներկայացուցչին դա պարզելու համար, սակայն դեռ պատասխան չեն ստացել։
Դերասանուհին արդեն մի անգամ գիրացել է և փոխել արտաքինը «Հրեշը» ֆիլմի համար։ Այդ դերը նրան «Օսկար» մրցանակ էր բերել։
«Tully» ֆիլմի ռեժիսորը Ջեյսոն Ռայթմանն է, որի հետ Թերոնն արդեն համագործակցել է «Խեղճ հարուստ աղջիկը» ֆիլմի շրջանակներում։
.png)