Հայտնի են Ջոլիի և Փիթի ամուսնական պայմանագրի մանրամասները
LifestyleԶԼՄ-ները հրապարակել են Անջելինա Ջոլիի և Բրեդդ Փիթթի ամուսնական պայմանագրի մանրամասները։ Վերջիններս այժմ ամուսնալուծվում են և մասնագետների խոսքերով՝ նրանց միջև պետք է որ վեճ չառաջանա՝ կապված ամուսնալուծության հետ, քանի որ փաստաթղթերում հստակ նշված է, թե ինչ անշարժ գույք ունի զույգը և որը ում է պատկանում։
Պայմանագրի համաձայն՝ անշարժ գույքի ընդհանուր արժեքը կազմում է 400 մլն դոլար։
Զույգը ունի 12 անշարժ գույք, որից 7-ը Փիթին են, երկուսը՝ Ջոլիինը։ Մյուս երեքը համատեղ սեփականություն է՝ Նոր Օրլեանում առանձնատուն, խաղողի այգի՝ Ֆրանսիայում և բնակարան՝ Նյու-Յորքում։
ԶԼՄ-ների կարծիքով՝ հիմնական խնդիրը, որ կարող է առաջանալ ամուսնալուծության ընթացքում, այն է, թե ում խնամքի տակ են լինելու երեխաները։