Ինչպիսին է կյանքը մոլորակի ամենաերջանիկ քաղաքում. լուսանկարներ
LifestyleTert.am-ը գրում է.
Շատերն են երազում հայտնվել մի վայրում, որտեղ բոլորը երջանիկ են ապրում: Երկրի վրա կա նման քաղաք, որը ոչ միայն ամենաերջանիկ բնակիչներն ունի, այլև ամենագեղեցիկն է:
Ինչպես ներկայացնում է AdMe.ru-ն, դա Սեուլն է, Հարավային Կորեայի մայրաքաղաքը, որը ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ քաղաքը: Այստեղ գրանցվել է եկամուտների առումով անհավասարության ամենացածր մակարդակը և հանցավորության նվազագույն մակարդակը, իսկ բնակիչներն առանձնանում են ամուր առողջությամբ:
Նման եզրակացություն է ներկայացրել Arcadis խորհրդատվական ընկերությունը, որն ուսումնասիրել է աշխարհի 100 խոշորագույն քաղաքները` պարզելու համար, թե որի բնակիչներն են ամենից լավ ապրում:
Սեուլը այն սակավաթիվ մեգապոլիսներից է, որտեղ և՛ բնակիչները, և՛ հյուրերն իրենց ապահով են զգում օրվա ցանկացած պահի: Սեուլի բնակչությունը կազմում է 10 մլն մարդ:
Սեուլը տարեցտարի վերածվում է «խելացի քաղաքի»: Քաղաքում smart սարքավորումներն անվճար բաժանում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա միանալ քաղաքի բարձր տեխնոլոգիական ցանցին:



Շարունակությունը` այստեղ: