Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթթն առանձին կյանքով էին ապրում. նոր մանրամասներ դարի ամուսնալուծությունից
LifestyleՀայտնի են դարձել դարի ամուսնալուծության նոր մանրամասներ: Ի դեպ, շատերի հետ է պատահում, որ երբ սերը մարում է, մարդիկ շարունակում են միասին ապրել սովորույթի ուժով կամ՝ քանի որ այդպես ավելի հարմար է, բայց՝ իրականում ամեն մեկն իր կյանքով:
Հենց սա է հավանաբար պատահել նաեւ Ջոլիփիթթերի հետ: Ինսայդերները հայտնում են, որ Փիթթն ու Ջոլին ապրում էին յուրաքանչյուրն իր աշխատանքով, հենց այդ պատճառով էլ նրանց ամուսնությունը քանդվեց:
«Նրանք տարբեր հետաքրքրություններ ունեին: Նրանք իրարից առանձին էին ապրում, ամեն մեկն իր պլաններով եւ իր աշխատանքով»,- նշում են Us Weekly պարբերականի ինսայդերները:

Պարզվում է, որ անգամ նրանց վիթխարի Hollywood Hills առանձնատանը Փիթթն ու Ջոլին ապրում էին տան տարբեր հատվածներում: Եվ արդեն այդ ժամանակ նրանցից յուրաքանչյուրն ապրում էր իր անձնական կյանքով: «Ապահարզանի նախաշեմին նրանք հաճախ էին վիճում: Բրեդը չէր ուզում մենակ մնալ եւ ժամանակն ընկերների հետ էր անցկացնում, քանի որ տանը նրան խնդիրներ էին սպասում: Նա նշել է, որ նախկինում էլ են խնդիրներ ունեցել, բայց այժմ դա եղած ամեն ինչի վերջն է»,- գրել են ինսայդերները:

Ինչ վերաբերում է Էնջիին, ապա 41-ամյա դերասանուհին դժգոհ է, որ Փիթթն իրենց բոլոր խնդիրները փռում է մամուլի առաջ, չնայած ավելի վաղ հաղորդվում էր, որ Էնջին մտադիր է «ոչնչացնել» Բրեդին:
