Լուսանկարչուհի Ֆելիսիա Սիմիոնը արդեն 5 տարի է, ինչ զբաղվում է լուսանկարչական արվեստով: Նա ոգեշնչվում է աշխարհով ու այն կախարդանքով, որ շրջապատում է դրան: Նրա լուսանկարչության հիմնական թեման մարդիկ են ու զգացմունքները: Նրա աշխատանքներն օգտագործվում են որպես գրքերի ու երաժշտական ալբոմների շապիկներ: Ունեցել է մի շարք ֆոտոցուցահանդեսներ ու, մասնակցելով ֆոտոմրցույթների, արժանացել է տարբեր մրցանակների: Սկսնակ լուսանկարիչներին նա խորհուրդ է տալիս պարզապես հետևել, թե ինչպես է պտտվում երկրագունդը:
Ֆելիսիա Սիմիոնին կարող եք հետևել ֆեյսբուքիան իր էջում: