Աշխարհի ամենաշատ լուսանկարված 10 վայրերը
Lifestyle10 Բուդապեշտ, Հունգարիա- Սբ. Ստեֆանի եկեղեցի
Ինչպես և շատ ուրիշ եվրոպական երկրների մայրաքաղաքներ, Հունգարիայի մայրաքաղաքը բազմաթիվ կրոնական շենքերի հայրենիք է, որոնց վրա կարելի է ուղղել տեսախցիկի օբյեկտիվը: Սբ. Ստեֆանի եկեղեցին, որը անվանվել է Հունգարիայի առաջին արքայի անունով, Դանուբ գետի մարգարտի թագն է՝ չնայած իր մեծությամբ այն երրորդն է Հունգարիայում:
9 Բուենոս Այրես, Արգենտինա - Կամինիտո
Բուենոս Այրեսի Լա Բոկա շրջանում գտնվող Կամինիտո (իսպաներենից թարգմանաբար «փոքրիկ արահետ») փողոցը շրջապատված է վառ գույներով ներկված շենքերով, որոնց դիմաց արվեստագետները վաճառում են իրենց նկարները: Այս վայրը ոգեշնչված է արգենտինական տանգոյի մշակույթով ու ֆուտբոլային թիմերով: Սա հրաշալի վայր է, որտեղ կարելի է գարեջուր պատվիրել ու ֆուտբոլ դիտել:
8 Ֆլորենցիա, Իտալիա-Piazzale Michelangelo
Իտալիան, թերևս, ամենաշատ լուսանկարվող վայրերից մեկն է, ու այդ լուսանկարները հիմնականում արվում են հենց Միքելանջելոյի հրապարակից, որը որպես այդպիսին այդքան շատ չեն լուսանկարում: Դրա բարձր դիրքը թույլ է տալիս զբոսաշրջիկներին խուսափել գումար ծախսել գեղեցիկ տեսարաններով բացիկներ գնելուց ու այս վայրից Ֆլորենցիայի տարբեր գեղեցիկ տեսարաններ ինքնուրույն ֆիքսել:
7 Մոնտե Կարլո, Մոնակո- Մոնտե Կարլոյի հյուրանոց
Մոնտե Կարլոն Մոնակոյում անհավանական թանկ համարներ է առաջարկում, որոնք գտնվում են Միջերկրական ծովի ափին: Մոնտե Կարլո հյուրանոցը Մոնակոյում գտնվող ճոխ հյուրանոցներից միայն մեկն է: Դրա համբավը մասամբ կարելի է վերագրել Ջեյմս Բոնդի մասին պատմող «Ոսկե աչքը» ֆիլմում երևալուն, ինչպես նաև Մադագասկար 3-ում:
6 Վենետիկ, Իտալիա-Դել Ակադեմիա կամուրջ
Ճիշտ է, Վենետիկում այժմ տհաճ հոտ է տարածված, սակայն միայն քաղաքի կամուրջներին նայելն ամեն ինչ մոռացնել է տալիս: Դել Ակադեմիա կամուրջը այն չորս կամուրջներից մեկն է, որը անցնում է Վենետիկի Մեծ ջրանցքի վրայով, ու ինչ-որ պատճառով զբոսաշրջիկները պաշտում են այստեղ տեսանյութեր ձայնագրել ու լուսանկարվել: Միգուցե պատճառը այն է, որ այս կամուրջի վրա սիրահարները կողպեքներ են փակցնում՝ որպես իրենց սիրո խորհրդանիշ ու բանալին նետում ջուրը... կամ էլ մեկ այլ պատճառով:
5 Ստամբուլ, Թուրքիա- Քըզ Քյուլեսի (Աղջկա աշտարակ)
Ստամբուլում` Բոսֆորի նեղուցի հարավային մասում, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են հանդիպում Եվրոպայի ու Ասիայի մայրցամաքները, գտնվում է փոքրիկ կղզի, որի վրա վեր է խոյանում փոքրիկ «Աղջկա աշտարակը»:
4 Փարիզ, Ֆրանսիա- Մուլեն Ռուժ
Փարիզը զբոսաշրջիկներին շատ բան ունի առաջարկելու՝ Էյֆելյան աշտարակ, Շանզ-Էլիզե, Նոտերդամ դե Պարի և այլն: Սակայն Փարիզի ամենաշատ լուսանկարվող վայրը Մուլեն Ռուժն է:
3 Բարսելոնա, Իսպանիա – Գել զբոսայգի
Գել զբոսայգին Անտոնիո Գուդիի կողմից նախագծված ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղ կարելի է գտնել տաղանդավոր ճարտարապետի նախագծած հետաքրքիր կառույցներն ու անսպառ լուսանկարել ու լուսանկարվել այստեղ:
2 Հռոմ, Իտալիա – Սբ. Երրորդություն եկեղեցի
Իտալիայի մայրաքաղաքը աշխարհի երկրորդ ամենաշատ լուսանկարվող վայրն է՝ համաձայն Google որոնողական համակարգի: Սակայն զբոսաշրջիկների տեսախցիկների օբյեկտիվում ամենաշատը, թերևս, հայտնվում է Սբ. Երրորդության եկեղեցին, որը կառուցվել է Վերածննդի դարաշրջանում՝ խաղողի նախկին այգիների տարածքում:
1 Նյու Յորք, Նյու Յորք –Գուգենհեյմի թանգարան
Զարմանիորեն, զբոսաշրջիկների կողմից ամենաշատ լուսանկարվող վայրը Նյու Յորքում ոչ թե ազատության արձանն է, այլ Գուգենհեյմի թանգարանը: