Եթե երազումդ տեսել ես, որ ինձ հաղթել ես, պետք է արագ արթնանաս և ինձանից ներողություն խնդրես, քանի դեռ ուշ չէ
LifestyleLife.panorana.am-ը գրում է.
Մուհամմեդ Ալին (ի ծնե անունը՝ Կասսիուս Մարսելլուս Քլեյ կրտսեր (17.01.1942 – 03.06.2016 թթ.)) եղել է ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ՝ ծանր քաշային կարգում, համաշխարհային բռնցքամարտի պատմության ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկը, բարերար, հասարակական գործիչ և վառ հռետոր: Ալին եղել է 1960 թ. 17-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ կիսածանր քաշային կարգում, ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ The Ring ամսագրի՝ «Տասնամյակի բռնցքամարտիկ» (1970-ականներ), պատմության մեջ 2-րդ բռնցքամարտիկը, ով Sports Illustrated ամսագրի կողմից արժանացել է «Տարվա մարզիկ» կոչմանը։ 1974 թվականին մի քանի սպորտային հանդեսների կողմից ճանաչվել է «Դարի մարզիկ»: Կարիերայի ավարտին ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի սրահում (1987) և Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում (1990)։
1. Ես ուղղակի մեծ չեմ, ես գերմեծ եմ: Ես ոչ միայն հաղթում եմ նրանց, այլև որոշում եմ, թե որ ռաունդում դա կլինի:
2. Չկա այնպիսի մարդ, որ կարողանա ինձ հաղթել. ես չափազանց արագ եմ, ես զարմանալի խելացի եմ, ես հազվագյուտ գեղեցիկ եմ:
3. Ես անջատում եմ լույսը և անկողին եմ մտնում ավելի շուտ, քան այն կհասցնի մարել:
4. Եթե երազումդ տեսել ես, որ ինձ հաղթել ես, պետք է արագ արթնանաս և ինձանից ներողություն խնդրես, քանի դեռ ուշ չէ: