10 փաստ մորուքով տղաների մասին
LifestyleTert.am Life-ը գրում է.
Հետաքրքիր է, որ մորուք պահելու պատմությունը շատ գրավիչ ու հետաքրքիր է, և իր արմատներով գնում է անհիշելի ժամանակներ։ Նախնադարից սկսած որոշ տղամարդիկ առ այսօր մորուք ենք պահում։ Եթե առաջ սափրվելը մեծ խնդիր էր տղամարդկանց համար, ապա այսօր այդպես չէ։ Մեր օրերում փողոցում շրջելիս կարող ես հանդիպել շատ մորուքավոր տղաների։ Նորաձևություն, թե՞ պարզապես անհատի խառնվածք...
Tert.am Life-ը հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ զրուցել է, թե ինչո՞ւ են տղաները պահում մորուք։
Ըստ հոգեբանի՝ մորուքը պետք է դիտարկել տարբեր տեսանկյուններից։

1. Մորուքը եղել է միշտ տղամարդկության արտահայտման սիմվոլիզացիա։ Տղաները որոշակի տարիքում առնական տեսք ունենալու համար են պահել։
2. Մորուքը էմոցիաներ թաքցնելու միջոց է, քանի որ մազածածկույթը թույլ չի տալիս դեմքի միմիկան ավելի արտահայտիչ դարձնել։ Տղաները կարողանում են շատ հեշտությամբ թաքցնել իրենց էմոցիաները։

3. Տղաները ենթագիտակցորեն են պահում մորուք։ Այսինքն նրանք միտումնավոր չեն պահում, որ թաքցնեն իրենց ներքին հույզերը։
4. Ազատամարտի տարիներին մորուքը ասոցացվում էր արիության, քաջության հետ։

5. Մորուքը պետք չի շփոթել սափրի հետ, դրանք տարբեր բաներ են։ Մորուքը խնամված է լինում, իսկ սափրը պարզապես ալարկոտության նշան է։
6. Եթե ձևավոր է մորուքը, ապա թրենդային է։ Եթե տվյալ տղամարդը միշտ մորուքով է եղել և ամեն անգամ ինչ-որ ձևով է ներկայացել, ապա նա պարզապես հետևում է նորաձևությանը։

Շարունակությունը` այստեղ: