43-ամյա Հայդի Քլումը՝ լողազգեստի սեփական հավաքածուի գովազդում (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հայդի Քլումը շարունակում է թողարկել Heidi Klum Intimates ներքնազգեստի հեղինակային գիծ։ Գերմանացի մոդելը իր Instagram-յան էջում կիսվել է գովազդային նոր հոլովակի լուսանկարներով։ Հայդին հանդես է եկել ոչ միայն որպես կրեատիվ տնօրեն, այլ նաև որպես մոդել։
43-ամյա գեղեցկուհին մեկնել է արևադարձային կղզիներից մեկը, որտեղ առափնյա ժայռերի կողքին ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը ։ Նկարահանող խումբը Քլումի գլխավորությամբ հասցրել է ոչ միայն գովազդային լուսանկարներ անել, այլ նաև բավականաչափ զավեշտալի կադրեր ստանալ։
Գովազդային արշավը նկարել է հայտնի բրիտանացի լուսանկարիչ Ջոն Ռանկինը, որ Հայդիի հետ աշխատել է ներքնազգեստի նախորդ հավաքածուի գովազդի նկարահանման ժամանակ։ Հայդի Քլումը Bandon բրենդի հետ համագործակցում է 2015 թվականից, որի հետ համատեղ թողարկում է Heidi Klum Intimates ներքնազգեստները։
Տեսանյութը՝ այստեղ։


