Երբևիցե ամենավատ հարսանյաց զգեստները կրած հարսնացուները` Daily Mail-ի ֆոտոշարքում
Lifestyleshabat.am-ը գրում է.
Բազմաթիվ հարսնացուներ ամիսներ են անցկացնում իրենց հարսանեկան զգեստն ընտրելով կամ նախագծելով զգեստի յուրաքանչյուր տարրը, որպեսզի այն ամբողջությամբ համապատասխանի իրենց պատկերացրած հեքիաթային հանդերձին:
Սակայն կան հարսնացուներ, որոնք մեծ ուշադրություն չեն դարձնում զգեստի շքեղությանը, տեսքին կամ համեստությանը կամ էլ պարզապես արդյունքն այն չի ստացվում, ինչ ենթադրում էին կրել իրենց կյանքի ամենասպասված օրը:
Նման պարագայում ևս հարսնացուներն աչքի են ընկնում և գրավում բոլորի ուշադրությունը, սակայն ոչ թե գեղեցիկ տեսքի, այլ ամենավատ հարսանյաց զգեստի առումով: Այս մասին գրում է Daily Mail-ը` ներկայացնելով համացանցում հրապարակված հարսանյաց զգեստների վատագույն տարբերակները, որոնք երբևիցե կրել են հարսնացուներն աշխարհի տարբեր անկյուններում: