Քիմի քույր Քենդալը զինված ոստիկաննների հսկողության տակ է. պապարացիներից մեկը հարցաքննվում է
LifestyleԲոլոր ֆրանսիական ռադիոկայանները, թե Եվրոպայի, թե ԱՄՆ-ի ինտերնետային մեդիան այսօր առավոտից խոսում են Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու մասին։ Գիշերը ոստիկանական համազգեստով զինված մարդիկ Քիմ Քարդաշյանին պատանդ են վերցրել։ Չարագործները հայուհուց գողացել են 16 մլն դոլար արժողության թանկարժեք իրեր։

Հեռուստաաստղի վրա հարձակվողները հինգն են եղել, սակայն նրանցից միայն երկուսն են ներխուժել Քիմի հյուրանոցի համար։ Քիմը այդ ժամանակ Փարիզի 8 օկրուգի հյուրանոցում էր։ Քիմի թիկնապահին գողերը կապել են ձեռնաշղթայով։

FranceInfo-ն հայտնում է, որ ոստիկանությունը ժամանել է հյուրանոց, որտեղ Քիմի մյուս քույրերն են՝ Քորթնին ու Քենդալը։
Քենդալը քիչ առաջ հյուրանոցից դուրս է եկել զինված ոստիկանների հսկողության ներքո։

Ի դեպ ոստիկանությունը սկսել է հետաքննություն ու այս պահին հարցաքննում է այն պապարացիին, որը այդ երեկո ավելի վաղ մտել էր այն ռեստորան, որտեղ Քիմն էր ընթրում՝ հայտնելով իբրեւ ոստիկան է։

Քանյե Ուեսթն այդ դեպքի ժամանակ Նյու Յորքում համերգ էր տալիս։ Ականատեսների խոսքով համերգի կեսին նրան մոտեցել է անհայտ մեկը, ինչ–որ բան շշնջացել նրա ականջին, եւ Ուեսթը շտապ հեռացել է բեմից՝ «Կներեք, ընտանեկան արտակարգ իրավիճակ է» ասելով։